Քաղաքականություն

Ձեր տված խոստումներից ո՞րն եք կատարել․ Ալեն Սիմոնյանը հակադարձեց ընդդիմությանը

2 րոպեի ընթերցում

Ձեր տված խոստումներից ո՞րն եք կատարել․ Ալեն Սիմոնյանը հակադարձեց ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց իշխանության հասցեին ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ելույթի ժամանակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ընդդիմությունն իշխանության տարբեր տարիների խոստումները համեմատում է իրար և փորձում է ինչ-որ բան գեներացնել։

«Զարմանում եմ, որ ընդդիմության մեր գործընկերները կարող են 2018 թվականի ասածը, 2020 թվականի ասածը, 2022 թվականի սեպտեմբերից հետո իրադարձություններից հետո ասածը համեմատել իրար և դրա շուրջ ինչ-որ բան գեներացնել։ Այսինքն՝ բան չի՞ փոխվել, պատերազմներ չե՞ն եղել, սեպտեմբերյան հարձակումները չե՞ն եղել, Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական գործընթացներ չե՞ն եղել, իրականությունն էլ պետք է զմռսված մնա՞ր։ Իրականությունն այսօր շատ արագ է զարգանում, և կառավարությունը այդ իրականության հետ հաշվի նստելու պարտավորություն ունի։ Եթե այդպես վերցնենք, ապա ընդդիմությունն ի՞նչ է խոսք տվել և այդ խոստումներից ո՞րն է կատարել։ Դուք դուրս եկաք փողոց և ասացիք, թե ձեր օրակարգով կվերադառնաք խորհրդարան, բայց, այնուամենայնիվ, այդ օրակարգը մենք չենք տեսնում։ Ո՞րն է ձեր օրակարգը և ինչո՞ւ եք եկել»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ եթե իրավիճակը այդքան օրհասական է, ինչպես ներկայացնում է ընդդիմությունը, այդ դեպքում ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չեն հրաժարվում իրենց մանդատներից։

«Ինչո՞ւ հրաժարական չեք տալիս, չե՞ք կարողանում իրար մեջ պայմանավորվել։ Օրակարգ չունեք, որպես ընդդիմություն՝ ձեր ասածներից ո՞րն եք արել»,- նշեց Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում