Մշակույթ

Գավառի արվեստի դպրոցի աշակերտուհին դարձել է միջազգային փառատոնի մրցանակակիր

1 րոպեի ընթերցում

Գավառի արվեստի դպրոցի աշակերտուհին դարձել է միջազգային փառատոնի մրցանակակիր

ԳԱՎԱՌ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի վոկալի բաժնի աշակերտուհի Մարի Դադոյանը, դասատու՝ Լիա Տոնոյան, Մալթայում մասնակցել է «Golden voice» երգի միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել 2-րդ և 3-րդ կարգի մրցանակների։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Մարին «Show must go on» և «Colors of your dream» երգերով հանդես է եկել փոփ և եվրատեսիլյան անվանակարգերում։ Մրցանակների նվաճման արդյունքում Մարին միջազգային մրցույթների մասնակցության հրավեր է ստացել Իտալիայից, Մոլդովայից և Բուլղարիայից։

Մալթայում կայացած մրցույթ-փառատոնին մասնակցել է 29 երկրի 250 ներկայացուցիչ։

«Մարին հասցրել է հաղթանակներ տանել հանրապետական և միջազգային մի քանի մրցույթ-փառատոներում, իսկ հերթական այս հաջողությունն ավելի է ոգևորել թե՛ նրան, թե՛ Գավառի արվեստի դպրոցի կոլեկտիվին ու մեր աշխատակազմին։ Համոզված ենք, որ առաջիկայում էլ իր երաժշտական տաղանդով նա մեր քաղաքի անունը հնչեցնել կտա միջազգային այլ բեմերում»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում