Քննարկվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գործունեության ժամկետը կարող է երկարացվել ևս երկու տարով։ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկվում է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու հարցը։

Վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման կարևոր արդյունք համարեց Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը, որի ժամկետը հետագայում երկարաձգվել էր 2 տարով: Հիմա քննարկվում է առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու հարցը:

Փաշինյանն ասել է, որ Պրահայի քառակողմ հանդիպումն ընդհանուր առմամբ առանցքային նշանակություն ունի կայուն և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գործում:

«Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում կայացվեցին չափազանց կարևոր որոշումներ: Այն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 1991թ. Ալմաթայի հռչակագրի հիման վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Փաշինյանը Պրահայի հանդիպման հաջորդ կարևորագույն պայմանավորվածությունը համարում է այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են երկու երկրների միջև սահմանագծումն իրականացնել Ալմաթայի հռչակագրի հիման վրա: Դա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանագիծ չի ձևավորվելու, այլ անհրաժեշտ է գետնի վրա վերարտադրել գոյություն ունեցող սահմանագիծը: Վարչապետը չափազանց կարևորեց, որ վերջերս Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը Պրահայի պայմանավորվածություններին ու Ալմաթայի հռչակագրին: Ըստ նրա՝ սա իսկապես կարող է երկարաժամկետ կայունության և խաղաղության հիմք դառնալ:

Վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման կարևոր արդյունք է համարում նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը, որի ժամկետը հետագայում երկարաձգվել էր 2 տարով: Հիմա քննարկվում է առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու հարցը:

«Պրահայի քառակողմ հանդիպումն առանցքային նշանակություն ունի կայուն և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գործում, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման իրատեսական ու ուժեղ իրավաքաղաքական հիմք ունեցող ծրագիր է: Մինչ այս առիթ չեմ ունեցել ասելու, բայց հիմա պարտավոր եմ արձանագրել, որ այդ համաձայնությունների ձեռքբերման գործում պարզապես ահռելի է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը: Առավել ևս այս ֆոնի վրա նախագահ Մակրոնի և Ֆրանսիայի թիրախավորումը զարմանալի, անհասկանալի և անընդունելի է ինձ և Հայաստանի կառավարության համար: Եթե Մակրոնին թիրախավորում են ԵՄ-ի քաղաքացիական առաքելությանը երկարաժամկետ մանդատ տալու համար, այդ որոշումը մնացածների նման ԵՄ-ում կայացվել է կոնսենսուսով»,-ասաց Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ԵՄ բոլոր երկրների ղեկավարներին այդ որոշման համար, որ տեղի է ունեցել Հայաստանի խնդրանքով:

Հայերեն العربية English Español Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում