Շվեդ պատգամավորը կոչ է անում աշխարհին աջակցել Հայաստանին և թույլ չտալ, որ Ադրբեջանը սրի իրավիճակը տարածաշրջանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 09 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը կոչ է անում աշխարհին շարունակել հետևել Հարավային Կովկասում զարգացող իրադարձություններին և աջակցելով Հայաստանին՝ վստահ լինել, որ ոչ ոք չի հանդուրժի ու թույլ չի տա Ադրբեջանին սրել իրավիճակը տարածաշրջանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շվեդ պատգամավորը գրառում է կատարել ֆեյբուքյան իր էջում։

«Հանգստյան օրերին ադրբեջանական զինվորականները կրկին մի քանի անգամ գնդակոծել են հայկական սահմանային դիրքերը։ Այս վարքագիծը կարծես խառնուրդ է այն բանի, որ կռվարարը ցանկանում է ցույց տալ իր ուժն ու ռազմավարությունը պատասխան հրահրելու համար, որն այնուհետև կարող է օգտագործվել որպես արդարացում ավելի մեծ բռնության համար: Որքան էլ դա դատապարտելի թվա, ես հիմա մեծ թեթևություն եմ զգում, որ իրավիճակը չի վատացել։ Երեքշաբթի օրը խորհրդարանի մի քանի գործընկերների հետ քննարկելով իրադարձությունների զարգացումը՝ ես նրանց ասացի, որ վախենում եմ, որ Ադրբեջանը երեք օրվա ընթացքում կհատի սահմանները։ Դա տեղի չունեցավ․․․ դեռևս։ Արտաքին աշխարհը պետք է շարունակի հետևել Հարավային Կովկասին, աջակցի Հայաստանին և համոզվի, որ Ադրբեջանի կողմից էսկալացիան չի հանդուրժվի»,- գրել է Հելսբորնը՝ հավելելով, որ չի կարելի ակնկալել, որ բռնակալ Ալիևը ինչ-որ բանից զերծ կմնա հոգևոր բարությամբ։

Հայերեն العربية Español Русский

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը