Տավուշի մարզում սահմանազատում իրականացնելու համար որևիցե քարտեզի շուրջ համաձայնություն չկա․ Սեյրան Օհանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց իր կարծիքը, թե ինչ սկզբունքով և հաջորդականությամբ պետք է իրականացվի սահմանագծման և սահմանազատման գործընթացն Ադրբեջանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Օհանյանը սահմանագծման և սահմանազատման գործընթացի հաջորդականության երեք կետ առանձնացրեց։

«Առաջինը՝ երկու թշնամի պետություններ գալիս են կամային համաձայնության, որ այսուհետ դառնում են հարևան պետություններ՝ պատրաստակամություն հայտնելով խաղաղ համակեցությամբ ապրելու։ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, նրա վերջին տարիների գործողությունները, նրանց նախագահ Ալիևի խոսքը Հայաստանի զավթած տարածքների վերաբերյալ չի խոսում նրա մասին, որ Ադրբեջանը ուզում է Հայաստանի հետ խաղաղ համակեցությամբ ապրել։

Դրանից բացի, կողմերը գալիս են համաձայնության և ստորագրվում է համաձայնագիր։ Այնուհետև իրականացվում է սահմանազատում, այն իրականացվում է համապատասխան քարտեզների միջոցով։ Մենք Ադրբեջանի հետ ունենք շուրջ 1000 կմ սահման, ի՞նչպես է ստացվել, որ հենց Տավուշի հատվածից են սկսում։ Սա մի քանի մեկնաբանություն կարող է ունենալ։ Տեսնելով, որ միջանցքի հարցում իրենք կարող են հաջողություն չունենալ՝ հաջորդ կետը, որ նրանք կարող են անել, Հայաստանի Հանրապետության շուրջ օղակը սեղմելն է, ռազմավարական կարևորագույն միջպետական ճանապարհներին տիրապետելը»,- հայտարարեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման համար որևիցե քարտեզի շուրջ համաձայնություն չկա։

«Եթե քարտեզների շուրջ համաձայնության են գալիս, դրանից հետո տարիների աշխատանք է սպասվում։ Ամբողջ մասշտաբով, ամբողջ 1000 կիլոմետրի համար կողմերը գալիս են համաձայնության, դրանից հետո իրականացվում է սահմանագծում։ Այսինքն՝ տեղում գծվում է սահմանը և սկսվում է կահավորումը։ Այս ամենը չի իրականացվել»,- ասաց Օհանյանը։

Հայերեն

Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե

Կառավարությունն առաջնային է համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը վերագործարկելու կամ թարմացնելու գործընթացը. Փաշինյան

Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը

Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում

Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24

Ճամփորդիր առանց սահմանների. Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից