Քաղաքականություն

Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին. Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

2 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին. Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է Եվրոպայի խորհրդիգլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստան կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Այսօր Երևանում գերազանց հանդիպում ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում»,–գրել է Բուրիչը:

ԵԽ գխավոր քարտուղարը գրառմամբ նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ ջերմ ընդունելության և շատ լավ հանդիպման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում