Հասարակական

Ադրբեջանի անկանոն կրակի հետևանքով Տավուշի գյուղերում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի անկանոն կրակի հետևանքով Տավուշի գյուղերում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։

«ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,- նշված է հաղորդագրության մեջ։

436747932_378706075128223_1492031280227837560_n.jpg (82 KB)

436301132_378706061794891_8056072483161654672_n.jpg (79 KB)

435922741_378706155128215_295349846833707010_n.jpg (176 KB)

435957601_378706181794879_5326044915396137647_n.jpg (111 KB)

436426685_378706175128213_1954386695203338139_n.jpg (111 KB)

435925155_378706485128182_6557990913845504400_n.jpg (162 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում