ՀՀ-ԵՄ սերտ համագործակցությունն ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ երրորդ երկրի դեմ ․քաղաքագետ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ-ն Հայաստանը դիտարկում է որպես քաղաքակրթորեն ու մշակութապես իրեն հարազատ պետություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։

«Հայաստանի ընթացքը դեպի Եվրամիություն, ընդհանրապես դեպի Արևմուտք և արևմտյան ձևաչափեր սկսել է ոչ թե մեր երկրի ինքնագիտակցված որոշումից, այլ Հայաստանի վատթարագույն դրությունից։ Մեր երկիրն այժմ ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հայտ, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո այդ հայտը գնահատվել է, ինչին հաջորդել են առաջարկներ։ ԵՄ-ն առաջին հերթին մեզ տրամադրել է դիտորդներ, որոնց գործունեությունը մեր երկրին տվել է առնվազն անվտանգություն, և մեր սահմանն այժմ դեմոկրատական պատնեշով է պատված։ Այդ առումով քաղաքական համագործակցությունն իր մեջ ունի նաև անվտանգային բաղադրիչ։ ԵՄ դիտորդներն այստեղ նաև Հայաստանի դեմոկրատական կյանքն ու տնտեսությունն են պահում մոնիթորինգի ներքո՝ համապատասխան զեկույցներ ուղարկելով Բրյուսել։ Եվրոպական կողմը գնահատել է մեր ժողովրդավարական ընթացքն ու դեպի քաղաքակիրթ աշխարհ գնալու ձգտումները, ուստի արել է հետագա համագործակցության առաջարկներ»,- ասաց Սուքիասյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այսօր Եվրամիության կազմում թերևս ամենագլխավոր դերակատարներից մեկը՝ Ֆրանսիան, ներկայացրել է Հայաստանին սպառազինություն տրամադրելու հայտ։ Սա չպետք է դիտարկել ԵՄ-ից անջատ։ Այդ կառույցն էլ կարող է մեզ տրամադրել սպառազինություն, թեև անվտանգության համատեքստում արդեն իսկ դիտորդական առաքելությունն աշխատում է մեր սահմաններին։ Ըստ նրա՝ եթե Հայաստանն անկեղծորեն մերձենա ԵՄ-ի հետ, ապա մեզ կտրամադրվեն նաև հավելյալ գործիքներ, հետևաբար մենք պետք է Հայաստան բերենք ոչ միայն արևմտյան սպառազինություն, այլ արևմտյան ռազմական մշակույթը։ Դրա համար կան անհրաժեշտ ու բավարար հնարավորություններ։

«Մեր պետության նպատակը պետք է լինի ռազմավարական ուղղության որդեգրումը դեպի ԵՄ։ Այդ կառույցին հենց այս պահին անդամակցելն, իհարկե, իրատեսական չէ, սակայն ՀՀ-ի համար անցնելիք այդ ճանապարհը պետք է լինի գերակա։ ՀՀ-ԵՄ սերտ համագործակցությունն ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ երրորդ երկրի դեմ, թեև այդ հարցում իրականացվում է կեղծ քարոզչություն, և տարածվում են անհիմն թեզեր։ Համագործակցությունը ԵՄ-ի հետ անհրաժեշտ է նախևառաջ Հայաստանին, դա կարևոր է մեր երկրի ներքին պոտենցիալի զարգացման համար, առավել ևս, որ ՀՀ իշխանությունն էլ հայտարարել է, որ գնում է խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհով։ Դա ուղերձ է բոլոր պետություններին առ այն, որ մենք ագրեսիվ վարք չենք դրսևորում։ ՀՀ-ԵՄ համագործակցությունը բխում է նաև Իրանի շահերից և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես, հետևաբար Իրանը պետք է շահագրգռված լինի այդ համագործակցությամբ։ Հասկանալի է, որ Իրանին անհանգստացնում է այլ երկրների ռազմական ներկայությունը մեր տարածաշրջանում, բայց կոնկրետ վերոհիշյալ համագործակցությունն ուղղված չէ մեր հարևան երկրի դեմ»,- ասաց քաղաքագետը։

Սուքիասյանի պնդմամբ՝ մեր պետությունը պետք է իր տնտեսությունը նույնպես ուղղորդի եվրոպական շուկաներ՝ այստեղ բերելով եվրոպական տնտեսական մշակույթը։ Ցավոք, մեր տնտեսվարողներից շատերը շարունակում են արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք մրցունակ չեն, հետևաբար պետությունն այս հարցը չպետք է թողնի ինքնահոսի, հակառակ դեպքում այդպես էլ չենք հաղորդակցվի արևմտյան քաղաքակիրթ տնտեսական հարաբերություններին։ Պետությունն այդ առումով պետք է ոչ միայն ուղղորդի իր գործարարներին, այլև անհրաժեշտության դեպքում, քաղաքագետի համոզմամբ, պարտադրի ու ստիպի։

«ԵՄ-ն ըմբռնումով կմոտենա մեր տնտեսական կյանքին և այն ոլորտները, որոնք Հայաստանում կունենան զարգացման ներուժ, դրանց նկատմամբ արևմտյան գործընկերների կողմից չեն առաջադրվի կոշտ ստանդարտներ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է առաջնորդվենք միայն այդ մտայնությամբ և ոչինչ չանենք։ Պետք է հստակեցնենք, թե ինչ ենք արտադրում և ՀՀ տնտեսությունն ինչ ունի առաջարկելու եվրոպական շուկաներին։ Պետությունը պետք է որդեգրի տնտեսության զարգացման կոնկրետ ուղղություններ՝ խթանելով, օրինակ, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, և ուղղորդի բիզնեսին՝ պահանջելով գործարարներից արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք կբավարարեն գոնե նվազագույն եվրոպական չափանիշները»,- ասաց մեր զրուցակիցը։

Սուքիասյանի կարծիքով՝ ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման գործընթացը կիրականանա փուլային տարբերակով և չի լինի այդքան շուտ։

«Այստեղ կա մտահոգություն առ այն, որ եթե այս պահին իրականացվի այդ գործընթացը, ապա տեղի կունենա մեծածավալ արտագաղթ Հայաստանից։ Բայց իրականությունն այն է, որ մեր ժողովուրդը չի հեռանա իր երկրից։ Հասկանալի է, որ վիզաների ազատականացումը բխում է մեր շարքային քաղաքացիների շահերից, բայց պետք է հաշվի առնել նաև պետական շահը, արդյո՞ք հենց այս պահին այդ գործընթացի իրականացումը բխում է Հայաստանի շահերից։ Այդ հարցը պետք է հանգամանորեն քննարկվի, բայց որ մենք պետք է հասնենք վիզաների ազատականացմանը, դա կասկածից վեր է և ապագայում հաստատ կլինի, պարզապես պետք է մանրակրկիտ քննարկել, որպեսզի այդ գործընթացում դրական միտումներին չխառնվեն բացասական երևույթները»,- եզրափակեց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան

Հայերեն Español فارسی Français Русский

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը