Երեւանի ու Բաքվի միջեւ տարածքային վեճերը եւ փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով. Զախարովա

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարածքային վեճերը եւ միմյանց նկատմամբ փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան այդ մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

«Կարող եմ ասել, որ բոլոր տարածքային վեճերը եւ փոխադարձ պահանջները Երեւանի ու Բաքվի միջեւ պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ երկկողմ հանձնաժողովների գործունեության շրջանակներում։ Մենք պատրաստ ենք ունենալ մեր դերակատարությունը։ Կարծում ենք, որ վաղուց ժամանակն է վերականգնելու եռակողմ մեխանիզմի աշխատանքը: Կոչ ենք անում մեր գործընկերներին քաղաքական կամք դրսեւորել՝ վերականգնելով շփումները, որոնց շրջանակում Ռուսաստանի կողմից նախանշվում էին մի շարք հարցերի լուծման ուղիները, ներառյալ՝ սահմանի դելիմիտացիան, տարածաշրջանում տրասնպորտային երթուղիների գործարկումը, խաղաղության պայմանագրի մշակումը»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կրկին քննադատության է ենթարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ և ԱՄՆ միջնորդական ջանքերը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում հաստատուն խաղաղության եւ զարգացման հասնելու նպատակով ՌԴ կողմից արված առաջարկներն ավելի առարկայական են և շարունակում են մնալ բանակցությունների սեղանին։

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին