Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը Փարիզում կմասնակցի Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը Փարիզում կմասնակցի Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-5-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրություն և Փարաջանովի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսի բացում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ողջույնի խոսքով:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ֆրանսիայի կրթության և երիտասարդության նախարարության, առանձին թանգարանների ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում