Հասարակական

Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջարկները պետք է ուղղված լինեն հետևյալ ոլորտների բարեփոխմանը.

- աղբահանություն,

- հասարակական տրանսպորտ,

- զբոսաշրջություն,

- առողջապահություն,

- բնակչությանը մատուցվող ծառայություններ,

- կայուն սոցիալական միջավայրի ապահովում,

- մասնակցային կառավարում,

- կանաչ տնտեսություն,

- նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:

Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:

Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

Կարդացեք հոդվածը` فارسی中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում