ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կրտսեր հանդիսատեսի համար սպասվում է նոր, գունեղ ու մասշտաբային ներկայացում։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնից, ապրիլի 11-ին և 12-ին կկայանա «Ռատատույ» ներկայացման պրեմիերան։
Վանաձորի դրամատիկական թատրոնն ապրիլի 6-ին Գյումրիում հյուրախաղով հանդես կգա Հովհաննես Թումանյանի «Անուշ» Ներկայացմամբ, իսկ ապրիլի 18-ին Գավառի դրամատիկական թատրոնում կմասնակցի ԿԳՄՍ նախարարության կողմից սկսած թատերական երկամսյակին՝ ներկայացնելով «Խոսիր ինձ հետ» ներկայացումը։