Տնտեսություն

Հայաստանի և Սլովենիայի ֆինանսների նախարարությունները տեխնիկական համագործակցության մասին հուշագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Սլովենիայի ֆինանսների նախարարությունները տեխնիկական համագործակցության մասին հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն աշխատանքային այցով գտնվել է Սլովենիայի Հանրապետությունում, որտեղ երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է տեխնիկական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Հանդիպման ընթացքում նախարարները ընդգծել են երկու երկրների միջև կանոնավոր երկկողմ (միջգերատեսչական) համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ բյուջետային, հարկային, պետական ֆինանսների կառավարման ոլորտներում։

Հուշագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տեխնիկական և մասնագիտական գիտելիքների մասով փորձի փոխանակումը, ինչպես նաևտեղեկատվության փոխանակումըկարողությունների զարգացման այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝քաղաքականությունների մշակում, որոշումների կայացման գործընթացներիարդյունավետություն, ոլորտի օրենսդրության կատարելագործումևայլն:

Նշյալ ուղղություններով համագործակցությունը նախատեսվում է իրականացնել նախարարությունների աշխատակիցների ճանաչողական այցերի, վերապատրաստման ծրագրերին և սեմինարներին, աշխատաժողովներին ևֆորումներինմասնակցության տեսքով:

Այցի շրջանակումնախարարի գլխավորածպատվիրակություննայցելելէ նաև Լյուբլյանայի Ֆինանսական զարգացման կենտրոն (CEF), որտեղ կազմակերպության ղեկավարության հետ քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության՝ որպես տվյալ ոլորտի գիտելիքների ու փորձառության լավագույն ինստիտուտի համագործակցության հնարավորությունները կարողությունների խթանման համատեքստում։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերջինիս զարգացման ու արդիականացման ճանապարհային քարտեզի մշակման նպատակով խորհրդակցություններիանցկացման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում