Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Տոյվո Կլաարի հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, որն անընդունելի էր համարել ադրբեջանական լրատվամիջոցներով հնչող սպառնալիքները Հայաստանի հասցեին։

«Արմենպրես»-ը ներկայացնում է Միության հայտարարությունը․

«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Խոսքի անազատության և կամարտահայտման արգելման հարցում առաջատար այդ երկրում լրատվամիջոցների պետական պատվերային հակահայկական խոսույթը և շանտաժային սպառնալիքներն ամենևին նորույթ չեն։ Ադրբեջանի ղեկավարության մշտական անհիմն պահանջներին «ձայնակցում է» նաև ադրբեջանական մեդիան՝ մեկ սպառնական արտահայտությունը բազմապատկելով և «իրավապատմական» հիմք ապահովելով։ Նման կերպ Ադրբեջանը մի կողմից արհեստականորեն խոչընդոտում է տարածաշրջանային կարգավորման գործընթացը, մյուս կողմից այդ խոչընդոտման «մեղավորությունը» տարածում Հայաստանի վրա։

Սա ադրբեջանական ապակառուցողականության ցուցիչներից մեկն է, սակայն ոչ վերջինը, որի վրա անհրաժեշտ ենք համարում հրավիրել Եվրոպական Միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ուշադրությունը։ Միայն սպառնալիքներ չեն, որ գեներացնում է ադրբեջանական մեդիան, այլ հստակ և անշեղ հայաֆոբիան, որը արդեն մի քանի տասնամյակ է, ինչ տալիս է իր դառը պտուղները։ Ադրբեջանական հանրությունը՝ մանկապարտեզից մինչև կրթության և դաստիարակության տարբեր օղակներ, կերակրվում է Հայաստանի և հայի դեմ անչափելի ատելությամբ, որն արտահայտվում է ի դեմս ռամիլսաֆարովական և քամիլզեյնալիական հակամարդկային դրսևորումների և հանրության լայն շերտերում դրա հերոսացման և պաշտամունքի։

Ադրբեջանական լրատվական դաշտը համառորեն լռում է 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և այլ հայկական ու հայաբնակ վայրերում Ադրբեջանի իրականացրած ջարդերի ու վայրագությունների, Ջուղայի հայկական գերեզմանատան և հայկական հոգևոր-ազգային ժառանգության ամբողջական ոչնչացման և դրանց՝ մարդկության դեմ հանցավոր ակտ լինելու մասին և փառաբանում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքի քանդումը, իբրև «հանցագործությունների» պլանավորման վայր, մինչդեռ քանդման

և պարսավանքի են ենթակա ադրբեջանական բոլոր պետական գերատեսչությունների շենքերը, որոնցում տարբեր ժամանակներում պլանավորվել են հայության դեմ բոլոր պատերազմական հանցանքները։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը պահանջում է միջազգային դերակատարներին գործուն քայլեր կատարել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հակահայկական քարոզչության և Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի խոսքի քննության և դատապարտման ուղղությամբ»։

Հայերեն English

Անուշիկ Ավետյանն ու Գոհար Աբաջյանը Հռոմում քննարկել են Հայաստանում CIHEAM Bari-ի փորձի կիրառման հնարավորությունները

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Կուտականում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 4 ծրագիր՝ 102 միլիոն 130 հազար դրամ ներդրմամբ

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է 1 միլիարդ դրամ գրավ և բացակայելու արգելք

Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար

Դադարեցվել է Սևանա լճի նաև 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին