Քաղաքականություն

Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական սպառնալիքներն անընդունելի են․ Տոյվո Կլաար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական սպառնալիքներն անընդունելի են․ Տոյվո Կլաար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կլաարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Սահմանների սահմանազատման վերաբերյալ անհրաժեշտ են իրական բանակցություններ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով ու համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,-գրել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում