Վրաստանի վարչապետն անդրադարձել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության հռչակագրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Վրաստանի միջև կնքված ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրով երկու երկրներն էլ ավելի բարձր մակարդակի են բարձրացրել երկկողմ հարաբերությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Նպատակն է խորացնել համագործակցությունը, աջակցել խաղաղությանն ու կայունությանը, և այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգերի վրա ու արտահայտում է մեր աջակցությունն այդ արժեքներին»,- հայտարարեց Կոբախիձեն՝ հավելելով, որ Հայաստանն ու Վրաստանը դարեր շարունակ համագործակցել և եղբայրական հարաբերություններ են ունեցել։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնեց, որ քննարկումներին անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև քաղաքական, տրանսպորտի, տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում ու տարբեր ձևաչափերով գոյություն ունեցող համագործակցությանը։

«Այս բոլոր ուղղություններով մեր գործընկերությունն էլ ավելի կխորացվի, էլ ավելի կզարգանա․ դա շատ կարևոր է»,- ընդգծեց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2024 թվականի հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր։

Հայերեն English Français Русский 中文

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց կողմից կատարված հանցանքների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը

Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար

Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ

Հայաստանի մի շարք շրջաններում hուլիսի 15-ին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

«Հորմուզի նեղուցի պահապանը միշտ եղել է Իրանը». Արաղչին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է

ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացման արարողությանը