Պաշտոնական

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Բացման խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի նախագահ Դեն Քարդենը:

Վեհաժողովի հիմնական ուղղվածությունը «Խորհրդարանական դիվանագիտություն. կամուրջների ստեղծում հանուն խաղաղության եւ փոխըմբռնման» խորագրով քննարկումն է:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վեհաժողովի շրջանակում հանդես կգա ելույթով: Խորհրդարանի ղեկավարը կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ:

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ` Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը, Արսեն Թորոսյանը, Լեւոն Քոչարյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը կմասնակցեն վեհաժողովի շրջանակում անցկացվող նիստերին, քննարկումներին եւ աշխատաժողովներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում