Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ալեն Սիմոնյանի ուղերձում։

«Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը։ Նման գործողությունները որևէ արդարացում չեն կարող ունենալ։ Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին»,- նշված է ուղերձում։

«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում համերգի ժամանակ կրակոցներ էին հնչել, որից հետո համերգասրահում հրդեհ էր բռնկվել։ Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ կրակոցներն արձակել են մի խումբ անձինք, որոնց ինքնության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան։ Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 80-ի, վիրավորվել է ավելի քան 100 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում