Ալեն Սիմոնյանը Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների պարգեւատրել է ԱԺ պատվո շքանշանով

3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բելգիայում ՀՀ դեսպանատանը Ազգային ժողովի պատվո շքանշանով է պարգեւատրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Գզավիյե Բելյամիին եւ Վիոլա վոն Քրամոնին՝ ի երախտագիտություն նրանց կատարած հայանպաստ աշխատանքի։

Շքանշանների ստացման արարողությունից հետո Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր վոն Քրամոնը նշել է՝ իր համար անսպասելի եւ մեծ պատիվ է այս գնահատականը։

«Նույնիսկ վստահ չեմ, որ արժանի եմ սրան: Մեծ պատիվ է ինձ համար նման շքանշան ստանալը, բայց նաև պարտավորություն է: Մեր աշխատանքը, մեր ներգրավվածությունը շարունակելու համար մենք պետք է համոզվենք, որ Հայաստանին տրամադրվող աջակցությունը բարձր մակարդակի վրա է։ Սա նաեւ կարեւոր պարտավորություն է՝ շարունակել բացատրել, թե ինչու է Հայաստանի անվտանգության պահպանումը կարեւոր։ Շնորհակալ եմ գնահատականի եւ վստահության համար», - ասաց Վիոլա վոն Քրամոնը։

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի ԱԺ-ի շքանշանով պարգեւատրվելն իր համար մեծ պատիվ է և վստահության նշան:

«Սա նաև վկայում է տարիներ շարունակ մեր հայ ընկերների հետ կատարած ամբողջ աշխատանքի մասին։ 2020 թվականից ի վեր մենք բարձրաձայնում ենք խորհրդարանում, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայությունը վտանգված է։ Փորձում էինք հարցի լրջությունը ներկայացնել։ Կարծում եմ, որ այս երախտագիտությանն են արժանի բոլոր նրանք, ովքեր առաջնագծում են, ովքեր վտանգեցին իրենց կյանքը հանուն մեր ընդհանուր կռվի, արդարության եւ խաղաղության»,- ասաց նա։

Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ սա պարբերաբար իրականացվող միջոցառում է։ «Այս շքանշանը Մարդու իրավունքների ազատության, Հայաստանի դատն առաջ տանելու համար անմնացորդ պայքարած մեր եվրոպացի գործընկերներին հայ ժողովրդի երախտիքի դրսեւորումն է», - նշեց դեսպան Բալայանը։

Պատվո շքանշանով է պարգեւատրվելու նաեւ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հայերեն Español Русский 中文

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

«ՖՐԵՍԿՈ»-ի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ