Մշակույթ

Ծննդով գյումրեցի Արթուր Մայլամյանի աշխատանքները՝ իտալական «Արհեստավորների լաբիրինթ» ցուցահանդեսում

2 րոպեի ընթերցում

Ծննդով գյումրեցի Արթուր Մայլամյանի աշխատանքները՝ իտալական «Արհեստավորների լաբիրինթ» ցուցահանդեսում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Գրոսետո քաղաքի Իլքվադրիվիո պատկերասրահում մարտի 19-ին բացվեց «Արհեստավորների լաբիրինթ» ցուցահանդեսը, որին ներկայացված են ծննդով գյումրեցի արվեստագետ Արթուր Մայլամյանի աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսը, որն անցկացվում է Գրոսետոյի քաղաքապետարանի և նույնանուն մարզի բարձր հովհանու ներքո, բաց կլինի մինչև մարտի 31-ը։

Հայ արվեստագետի հետ միասին ցուցահանդեսին ներկայացված են այլ ստեղծագործողներ ևս՝ Կուդրենկո Տատյանա (Մոլդովա), Քրիստինա Ֆեշչենկո (Ուկրաինա)։

Այս անգամ Արթուր Մայլամյանը ներկայացրել է ծովի թեմատիկային նվիրված աշխատանքներ՝ մոմակալներ ու ծաղկամաններ, ինչպես նաև եգիպտական թեմայով «Հին աշխարհի լույսը» խորագրով լուսամփոփներ՝ հիմնական նյութերը մետաղ, ապակի, սինթետիկա, պլաստիկ։

«Ընդհանուր մոտ 30 աշխատանք եմ ներկայացրել այս ցուցահանդեսին, որոնք ստեղծվել են տարբեր տարիների ընթացքում։ Ցուցահանդես ունենալու նպատակը միշտ է եղել։ Հաջորդիվ նախատեսում եմ համալրել «Հին աշխարհի լույսը» խորագիրը՝ ստեղծելով Հունաստան, Հայաստան, Իտալիա, Չինաստան շարքերը։ Հնարավորության դեպքում ցուցահանդես կկազմակերպեմ նաև Հայաստանում»,-նշեց Արթուր Մայլամյանը:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում