Քաղաքականություն

Ստոլտենբերգը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ՀՀ-ի և տարածաշրջանի համար ավելի պայծառ ապագա կառուցելու աշխատանքի համար

2 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ՀՀ-ի և տարածաշրջանի համար ավելի պայծառ ապագա կառուցելու աշխատանքի համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ու տարածաշրջանի համար ավելի պայծառ ապագա կառուցելուն ուղղված աշխատանքի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստոլտենբերգն այս մասին ասաց Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ:

Ստոլտենբերգն ու Փաշինյանը խոսել են նաև Հայաստանի ներքին բարեփոխումների առաջընթացի մասին:

«Ես ողջունեցի այն փաստը, որ դուք աշխատում եք ձեր զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ՝ այդ թվում նաև ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրին ձեր մասնակցության միջոցով: Դուք իրական հանձնառություն եք ցուցաբերել նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում»,-ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Դիմելով Հայաստանի վարչապետին՝ Ստոլտենբերգն ասաց. «Կրկին շնորհակալություն ինձ ջերմորեն հյուրընկալելու և ձեր երկրի ու տարածաշրջանի համար ավելի պայծառ ապագա կառուցելուն ուղղված Ձեր աշխատանքի համար»:

Նաև լիահույս եմ, որ կշարունակենք ուժեղացնել գործընկերությունը՝ միասին աշխատելով ավելի մեծ խաղաղության, կայունության և բարեկեցության համար Հարավային Կովկասում և տարածաշրջանից անդին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում