Տնտեսություն

ՀՀ պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է, Հայաստանի՛ զարգացումը. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է, Հայաստանի՛ զարգացումը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը 2024 թվականին կազմել է 40,2 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ գրեթե 3 անգամ ավելի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականին գիտության ոլորտի ֆինանսավորումը կազմել է 14,3 մլրդ դրամ, 2024-ին՝ 40,2 մլրդ դրամ, այսինքն՝ ավելացել է գրեթե երեք անգամ: Գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացել են: Շատ կարևոր է, որ սկսել ենք ոլորտի համար բավականին մեծ քանակով սարքեր ու սարքավորումներ ձեռք բերել՝ և՛ պրակտիկ, և՛ ֆունդամենտալ հատվածն ուժեղացնելու: Արել ենք նաև կառուցակարգային փոփոխություն. այժմ մենք ունենք բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որն այս տարվանից արդեն գործում է: Մեր ընկալումն ու պատկերացումն այն է, որ այս ծրագրերը պետք է ծառայեն Հայաստանի տնտեսական զարգացմանը, և ընդհանրապես՝ Հայաստանի զարգացմանը»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և/կամ Հայաստանի զարգացումը, որը հնարավոր չէ պատկերացնել առանց տնտեսական զարգացման:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում