Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսականը միանում է Հայ դատի հանձնախմբի՝ Ալիևին պատասխանատվության ենթարկելու կոչին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսականը միանում է Հայ դատի հանձնախմբի՝ Ալիևին պատասխանատվության ենթարկելու կոչին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտնում է, որ միանում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբին (ANCA) և մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք կոչ են անում Միացյալ նահանգներին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Միանում եմ ANCA-ին և մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք ԱՄՆ-ին կոչ են անում Ալիևին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ցեղասպանական քաղաքականության համար։ Վաղուց արդեն ժամանակն է, որ Կոնգրեսը քայլեր ձեռնարկի՝ նրա (Ալիևի) նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և Ադրբեջանին անվտանգության ոլորտում հետագա ցանկացած աջակցություն կանխարգելելու ուղղությամբ», - գրել է կոնգրեսականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում