Հայաստանում նախորդ տարի հավաքագրվել է մոտ 17 մլրդ դրամի օդի տուրք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից օդային տրանսպորտով ելքի համար պետական տուրքի վճարումների արդյունքում նախորդ տարի հավաքագրվել է մոտ 17 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե նոր ուղղությունների համար օդի տուրքի ազատման մասին օրենսդրական փոփոխությունից հետո ինչպե՞ս է աշխատել նոր կարգավորումը, ի՞նչ դինամիկա կա:

«Օդի տուրքի մասով նախորդ տարի մոտ 17 մլրդ դրամի կարգի գումար է հավաքագրվել: Դա գանձվում է ՀՀ տարածքից ելք անող ֆիզիկական անձանցից՝ ավիաընկերությունների կողմից: Կան որոշակի արտոնություններ, օրինակ՝ տարանցիկ փոխադրման դեպքում քաղաքացիներից չի գանձվում օդի տուրքը և այլն»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով նոր ուղղությունների համար տուրքը չգանձելու արտոնությանը՝ նա տեղեկացրեց, որ արտոնությունն աշխատել է շատ ուղղություններով, և այդ ուղղություններով կա հստակ ուղևորահոսք:

Պատասխանելով օդի տուրք գանձելուց հրաժարվելու նպատակահարմարության վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը նշեց, որ տարբեր երկրներում օդի տուրքը տարբեր մեխանիզմներով կիրառվում է: Կոնկրետ Հայաստանում մուտքի համար օդի տուրք չի կիրառվում, կիրառվում է միայն ելքի համար:

Հայերեն Español

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ