Մշակույթ

Առաջին անգամ լույս է տեսել «Պոեզիա» տարեգիրքը

1 րոպեի ընթերցում

Առաջին անգամ լույս է տեսել «Պոեզիա» տարեգիրքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պոեզիա» տարեգիրքը, որն առաջին անգամ է լույս տեսել, ընդգրկում է ժամանակակից բանաստեղծների մեկական ստեղծագործություն՝ հեղինակի ընտրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի գրողների միությունը:

Գրքում տեղ են գտել ժամանակակից գրողների պոեզիայի և բանաստեղծների մասին բանաստեղծություններ, խոսքեր։ Տարեգիրքը հնարավորություն կտա ծանոթանալու ժամանակակից հայ քնարերգության՝ արտերկրում թարգմանական նորություններին, նաև հայերեն թարգմանված օտար հեղինակների գրքերին։

«Պոեզիա» տարեգրքի նախագծի հեղինակներն են Էդվարդ Միլիտոնյանը, Ավիկ Դերենցը: Շապիկը և նկարները՝ Էդվարդ Միլիտոնյանի, հրատարակել է «Ծիծեռնակ» հրատարակչությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում