Քաղաքականություն

Այսօր առավոտյան քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, ո՞ւմ հետ՝ չեմ կարող ասել. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Այսօր առավոտյան քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, ո՞ւմ հետ՝ չեմ կարող ասել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի առավոտյան քննարկել է գերիների վերադարձի հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այսօր առավոտյան գերիների վերադարձի հետ կապված հարց եմ քննարկել։ Ո՞ւմ հետ և ի՞նչ եմ քննարկել, չեմ կարող ասել։ Կարող եմ ասել, որ քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, քննարկել եմ գերիների վերադարձի որոշ ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության և աննպատակահարմարության հարցը։ Ի միջի այլոց, երեկ կեսօրին էլ եմ քննարկել, այդ թվում մեր անհետ կորած հայրենակիցների հարցը»,-ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում