Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը տարածաշրջանում կանգնած է որպես ժողովրդավարական երկիր. իսպանացի պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ շատ կարևոր է ճանաչել իրականությունը կովկասյան տարածաշրջանում, որտեղ Հայաստանը կանգնած է որպես ժողովրդավարական երկիր, մինչդեռ Ադրբեջանը չունի ամուր ժողովրդավարական համակարգ:

«Ընթացող հակամարտության նկատմամբ երկու երկրների մոտեցումներում ակնհայտ տարբերություն կա. Հայաստանը ձգտում է ինքնապաշտպանության և խաղաղության համաձայնագրի հետամուտ լինել, մինչդեռ Ադրբեջանը դիմում է ագրեսիայի, օկուպացիայի և սպառնալիքների», - այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան` ասաց պատգամավորն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։

«Խաղաղության համաձայնագրի հետամուտ լինելն, անկասկած, լավագույն տարբերակն է երկու ազգերի և ողջ կովկասյան տարածաշրջանի կայունության համար։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է հասկանալ և գիտակցել, որ կայուն խաղաղության կարելի է հասնել միայն բարեխղճորեն և փոխադարձ հարգանքով բանակցությունների միջոցով, այլ ոչ թե պայմանների թելադրմամբ, որոնք կհանգեցնեն հարկադիր նահանջի», - նշեց պատգամավորը։

Ինյարիտուի պնդմամբ՝ կարևոր է, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր լինի արդար և հարգի բոլոր մասնակից կողմերի իրավունքներն ու անվտանգությունը, քանի որ ըստ նրա՝ անարդար պայմանների պարտադրումը կամ միակողմանի հաղթանակի ձգտումը միայն ապագա հակամարտությունների ու լարվածությունների սերմեր կցանեն:

«Ի վերջո, ձգտումը կովկասյան տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն համար պետք է լինի, որն ուղղված է երկու ժողովուրդների օրինական նկրտումներին, և կնպաստի կայունությանը և փոխադարձ համագործակցությանը», - եզրափակեց Ջոն Ինյարիտուն՝ հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ խաղաղ և արդար լուծում կգտնվի՝ ի բարօրություն բոլոր ներգրավված կողմերի։

Հայերեն العربية Français Русский Türkçe

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը

Եկամուտների մեծ մասն ավտոմատ կլրացվի, քաղաքացին պետք է միայն ստուգի և հաստատի. ՊԵԿ նախագահ