Հասարակական

«Թումո»-ն կվերակառուցի Գյումրու շուկան և կհիմնադրի միջազգային խոհարարական դպրոց

5 րոպեի ընթերցում

«Թումո»-ն կվերակառուցի Գյումրու շուկան և կհիմնադրի միջազգային խոհարարական դպրոց

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը մարտի 11-ին ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ ԵՄ-ն կտրամադրի 2.5 միլիոն եվրո՝ Գյումրու հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման և տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագրի իրականացման համար: Ի հավելումն ԵՄ ֆինանսավորման, նախագիծը կիրականացվի նաև «Թումո»-ի աջակիցներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի, ինչպես նաև «Ճոն և Հասմիկ Մկրտիչեան» հիմնադրամի (JHM) աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո»-ից, ծրագրի նպատակն է Գյումրին դիրքավորել որպես տուրիզմի և խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները:

unnamed.jpg (176 KB)

Նկարը՝ Lyfe ֆրանսիական դպրոցից

Ըստ աղբյուրի՝ ծրագրի մեխը միջազգային մակարդակի կրթություն ապահովող խոհարարական դպրոցն է, որի ուսումնական ծրագրի մշակման նպատակով Թումոն համագործակցում է հեղինակավոր Institut Lyfe ֆրանսիական դպրոցի հետ (նախկինում՝ Institut Paul Bocuse)՝ Հայաստան բերելով խոհարարական կրթության լավագույն փորձն ու համաշխարհայնորեն ճանաչված մոտեցումները: Ավելին, երկամյա կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Institut Lyfe-ում՝ ֆրանսիական Լիոն քաղաքում:

«Հայ խոհարարների նոր սերնդի զարգացման նպատակով կստեղծվի յուրահատուկ կրթական փորձառություն, որում ֆրանսիական աշխարհահռչակ դպրոցի ուսումնական ծրագիրը կհամալրվի «Թումո» ստուդիաների՝ արդեն Հայաստանում փորձված մոտեցումների հետ: Ուսանողները հիմնական ուսուցումը կհամատեղեն միջազգային փորձագետների կողմից իրականացվող աշխատարանների հետ»,- նշում է Մարի Լու Փափազյանը:

Նշվում է, որ դպրոցում բարձրակարգ խոհարարական հմտություններ ստանալու հնարավորություն կունենան տարեկան 30 ուսանողներ, որոնց մեծ մասը կստանան կրթաթոշակ և կսովորեն անվճար:

«Այս ծրագիրը նոր էջ կբացի Գյումրու տնտեսության համար: Տեղի բնակիչներին, հատկապես երիտասարդներին և ձեռներեցներին նոր հմտություններ և հնարավորություններ տրամադրելով՝ մենք օգնում ենք Գյումրուն իրացնել իր հսկայական ներուժը: ԵՄ-ն հպարտ է աջակցել նախաձեռնությունների, որոնք զարգացնում են մարդկային կապիտալը և խթանում կայուն տնտեսական առաջընթաց Հայաստանի մարզերում: Շնորհակալություն ենք հայտնում «Թումո»-ին և Գյումրու քաղաքապետարանին՝ ծրագրի իրականացմանն ուղղված համագործակցության համար», – նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

unnamed (1).png (1.74 MB)

«Թումո»-ի տեղեկացմամբ՝ ծրագիրը կիրականացվի Գյումրու հին շուկայի տարածքում. տարիներ շարունակ լքված և գրեթե ամբողջությամբ ավերված շուկայի շենքը «Թումո»-ի կողմից կվերակառուցվի և կվերածվի կրթական, խոհարարական և տնտեսական զարգացման հանգույցի, որտեղ, ի թիվս խոհարարական դպրոցի, կտեղակայվեն.

  • կրթական տարածքներ աշխատարանների և այլ ուսումնական միջոցառումների անցկացման համար
  • առևտրի տաղավարներ, որոնք տեղի առևտրականներին հնարավորություն կտան աշխատել ապահով և հիգիենիկ պայմաններում
  • ռեստորաններ
  • արվեստի գործերի և ձեռագործ իրերի խանութներ
  • փառատոնների, համերգների, տոնավաճառների և տուրիստական միջոցառումների անցկացման տարածք։

Նշվում է նաև, որ նմանատիպ կենտրոններ արդեն գործում են Բարսելոնայում, Հռոմում, Լիսաբոնում, Ռոտերդամում, Տիրանայում և աշխարհի մի շարք այլ անկյուններում: Իրենց արդյունավետությունն ապացուցած այսպիսի վայրերից ոգեշնչվելով՝ Գյումրու կենտրոնը կմիավորի միջազգային լավագույն փորձն ու Թումոյի հեղինակային կրթական ծրագիրը:

Կենտրոնի կառուցման աշխատանքները ստանձնող թիմի ընտրության համար կհայտարարվի միջազգային ճարտարապետական մրցույթ: Շինարարական աշխատանքները կսկսվեն թիմի ընտրությունից անմիջապես հետո, իսկ շուկայի և խոհարարական դպրոցի բացումը տեղի կունենա 2026 թվականին։

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Մշակույթ

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Երևանի քննչական վարչության 10 ստորաբաժանումների տրամադրվել են էլեկտրամոբիլներ

Մարզեր

Երևանի քննչական վարչության 10 ստորաբաժանումների տրամադրվել են էլեկտրամոբիլներ

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Մարզեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Մարզեր

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

Մարզեր

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

Մարզեր

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. մանրամասներ

Մարզեր

Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. մանրամասներ

ՀՀ վարչապետը Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին

Մարզեր

ՀՀ վարչապետը Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին

Վարչապետն Էջմիածնում հետևել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Մարզեր

Վարչապետն Էջմիածնում հետևել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Մշակույթ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում