Փոխնախարարի կանխատեսմամբ՝ Հայաստանի համար առնվազն 8 տարի գազի գինը չի փոփոխվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում գազի գինը ֆիքսվել է հինգ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարի 1-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

«Ամեն տարի այդ քննարկումներն ու անհանգստությունները կան, բայց 5 տարի է՝ Հայաստանի Հանրապետությունում գազի գինը կայուն է, և շատ մեծ շանսեր կան, որ առնվազն 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ աշխարհում տեղի չունենան։ Եթե գազը կայուն 3000 դոլար դառնա, դժվար Հայաստանի համար 160 դոլարը հնարավոր լինի պահպանել։ Բայց մենք տեսանք, երբ գազը Եվրոպայում և միջազգային շուկաներում 2000-3000 դոլար արժեր, Հայաստանում պահպանվում էր 165 դոլար գինը, և մեր աշխատանքն ուղղված է դրան, որ ամեն հնարավորություն օգտագործենք, որ գազի գինը պահպանվի կամ նվազի, եթե նման ազդակներ լինեն աշխարհում»,-ասաց փոխնախարարը։

Փոխնախարարի խոսքով՝ 2022 թվականին կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, որով ՀՀ գազը մինչև 2031 թվականը ներառյալ՝ որոշակի մեխանիզմների պահպանմամբ, պետք է մնա ներկայիս արժեքի շրջանակներում։

Հայերեն العربية Español ქართული 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում