Տնտեսություն

Փոխնախարարը պարզաբանում է, թե ինչու է Հայաստանը կողմ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը

1 րոպեի ընթերցում

Փոխնախարարը պարզաբանում է, թե ինչու է Հայաստանը կողմ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ներկայացրեց, թե ինչու է Հայաստանը կողմ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոխնախարարն առանձնացրեց երկու հանգամանք։

«Առաջինը՝ գազային հարաբերությունները միշտ որոշակի սկզբունքներից ելնելով է լինում, ու տարբեր իրավիճակներում գազ մատակարարողները տարբեր պայմաններ են թելադրում։ Կարծում ենք, որ եթե բոլորի համար սկզբունքը նույնը լինի, այդ ժամանակ շատ ավելի դժվար կլինի իրավիճակային լուծում տալ։

Երկրորդ՝ ինչքան էլ ասում ենք, որ մեզ համար գազը էժան է, կարող ենք փաստել, որ ԵԱՏՄ երկրների շարքում մեր գազն ամենաէժանը չէ և, կարծում ենք, որ ընդհանուր շուկա ինտեգրվելու դեպքում գուցե ավելի լավ պայմաններ լինի մեզ համար և որևէ կերպ, որևէ անգամ հնարավոր չի լինի այդ պայմանները ինդիվիդուալ փոխել»,-նշեց Վարդանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում