Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրում մարտի 11-ի ժամը 11:00-ին անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։
Կարդացեք հոդվածը` Русский