Գյումրիի համայնքապետարանի նախաձեռնությամբ տոնական միջոցառումներ են անցկացվում քաղաքի տարբեր հատվածներում

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Գյումրիի համայնքապետարանը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ քաղաքի տարբեր հատվածներում ծաղիկներ նվիրով կանանց ու աղջիկներին:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, երիտասարդները ծաղիկներ են բաժանել Գյումրու ծննդատանը, թատերական և կենտրոնական հրապարակում ու ՌիԺկովի ճեմափողոցում հանդիպած բոլոր կանանց ու աղջիկներին: Ուրախ ու տոնական տրամադրությունն ապահովել է նաև Գյումրիի «Անի» փողային նվագախումբը։

«Շնորհավորում ենք ու թող այն ժպիտները, որ կան, ամբողջ տարին ուղեկցեն մեր կանաց ու աղջիկներին։ Թո՛ղ ուրախ ու սիրված լինեն, բարությունը տարածվի աշխարհով մեկ, լինի ուրախություն ու խաղաղություն»,-կանանց ուղղված իր շնորհավորանքում նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:

Փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանից անակնկալ ծաղիկներ ու շնորհավորանք են ստացել նաև քաղաք եկած հյուրերը:

Օրվա ընթաղքում տոնական համերգ է նախատեսվում Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, իսկ Գյումրիի երիտասարդական, մտորումների ու դրամատիկական թատրոններում կլինեն ներկայացումներ։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս