Մշակույթ

Ելենա Վարդանյանի «Բալերինա. Վարեչկա» ներկայացումն առաջին մրցանակն է շահել միջազգային մրցույթում

1 րոպեի ընթերցում

Ելենա Վարդանյանի «Բալերինա. Վարեչկա» ներկայացումն առաջին մրցանակն է շահել միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» մոնոներկայացումների 14-րդ միջազգային փառատոնին «Արմմոնո»-ի «Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումը, որի ռեժիսորը Ելենա Վարդանյանն է, դերակատարը՝ Լիլիա Մուկուչյանը, արժանացել է առաջին մրցանակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Արմմոնո»-ից:

Ներկայացումը բեմադրվել է ըստ Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի:

Դերասանուհի Լիլիա Մուկուչյանը, որը կերտել է «Բալերինա. Վարեչկա» ներկայացման հերոսուհու կերպարը, Սանկտ Պետերբուրգի թատերասեր հանրությանը պատմել է բալետի պարուհու մասին, որն ամեն ինչ զոհաբերում է իր երազանքների իրականացման համար:

t1.jpg (134 KB)

t2.jpg (399 KB)

t4.jpg (85 KB)

t5.jpg (86 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում