Մեր երկու ժողովուրդներն էլ դիմակայում են գոյաբանական սպառնալիքների. Կիպրոսի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարը համարում է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Կիպրոսի ժողովուրդներն առերեսվում ու դիմակայում են գոյաբանական սպառնալիքների, և ունեն միևնույն պատմությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի ԱԳ նախարարն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում կատարած հայտարարության ժամանակ:

«Միևնույն ժամանակ, մենք ունենք ընդհանուր պատմություն. պատմություն, որտեղ կա հետապնդում, հալածանք, տեղահանում, ագրեսիայի ու բռնության զոհեր ենք, և այս ամենում մենք տառապել ենք և շարունակում ենք դիմակայել։ Մենք դիմակայում ենք գոյաբանական սպառնալիքների, մեր երկու ժողովուրդներն էլ վերապրողներ են: Մենք շարունակում ենք աշխատել այս սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»,-հայտարարեց Կոմբոսը։

Երկօրյապաշտոնական այցով Հայաստանում է գտնվումԿիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը:

Հայերեն العربية Español فارسی Русский