Սպորտ

Կայացավ կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

1 րոպեի ընթերցում

Կայացավ կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի կանանց ազգային հավաքականն ընդգրկվեց C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռումինիան, Բուլղարիան և Ղազախստանը:

Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6-ական հանդիպում, որոնք տեղի կունենան ապրիլից-հուլիս ընկած ժամանակահատվածում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում