Քաղաքականություն

Պեսկովը խոսել է Փաշինյան-Պուտին հնարավոր շփումների մասին

1 րոպեի ընթերցում

Պեսկովը խոսել է Փաշինյան-Պուտին հնարավոր շփումների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումներ դեռևս նախատեսված չեն:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:

«Ոչ, այս պահին բարձր մակարդակի ինչ-որ շփումներ ժամանակացույցով նախատեսված չեն, դրա հետ մեկտեղ, անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են ի հայտ գալ, հեռախոսազրույցները բավական արագ կարող են կազմակերպվել»,- նշել է Պեսկովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում