Հասարակական

Գյումրիում անցկացվեց «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» եռօրյա դասախոսությունների շարքը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում անցկացվեց «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» եռօրյա դասախոսությունների շարքը

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում փետրվարի 29-ից մարտի 2-ն անցկացվեց «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» եռօրյա եռօրյա դասախոսությունների շարքը, որի նպատակն էր բնակչության շրջանում ոչ ֆորմալ կրթության միջոցով նպաստել հանրային առողջության ամրապնդմանը, հասարակության առողջ ապրելակերպին և առողջապահական-բժշկական առաջնային գիտելիքներ ստանալուն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառման ընթացքում մասնագետները ներկայացրեցին Հայաստանում առավել տարածված հիվանդությունների առողջապահական-կրթական մոդուլները:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ «WiRED International» միջազգային առողջապահական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, Սեբուհ Բաղդոյանը տեղեկացրեց, որ ծրագրի նպատակն է շահառու խմբերի շրջանում ոչ ֆորմալ կրթության միջոցով նպաստել հանրային առողջության ամրապնդմանը, հասարակության առողջ ապրելակերպին և առողջապահական-բժշկական առաջնային գիտելիքներ ստանալուն, ինչպես նաև խթանել հանրային իրազեկումը առողջապահական ոլորտի ծրագրերի վերաբերյալ, Հայաստանի այլ շրջաններում համայնքային առողջապահական աշխատողների նոր խմբերի ձևավորումը, առողջապահական-տեղեկատվական աջակցությունը, նրանց հանրային առողջության և առողջապահական, բժշկական հիմնարար գիտելիքների փոխանցումը։

Դասախոսությունների շարքին մասնակցեցին Գյումրիում բնակվող 18-70 տարեկան քաղաքացիներ՝ բուժքույրեր, մանկավարժներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների, առողջապահական և սոցիալական ոլորտի աշխատակիցներ:

Միջոցառման բանախոսներն էին հանրային առողջության մասնագետ Արման Աղիկյանը, ընտանեկան ստոմատոլոգ, բժիշկ-օրդինատոր Սևակ Պապոյանը և հոգեբան Լուիզա Մարդոյանը։ Դասընթացի կազմակերպիչն է Wired International Armenia կազմակերպությունը՝ «Միասին» ՀԿ-ի և «Հայկական Կարիտաս»-ի հետ համագործակցաբար:

Ավարտին մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում