«Disney»-ն առաջին անգամ մուլտֆիլմի փոքր դրվագով անդրադարձել է հայկական մշակույթին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Mickey Mouse Funhouse» ֆիլմի փոքր դրվագում, որը ցուցադրվել է «Disney Channel»-ով, հայտնի Մինի Մաուսն ու իր ընկերները նշում են «Վարդավառ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել «Armenianfilmsociety»-ի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armenian Film Society (@armenianfilmsociety)

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիլմի սցենարի հեղինակը Քեթլին Սարնելի Կապուկչյանն է, որի ամուսինը հայ է։

«Այդ դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում «Վարդավառ»-ը տոնելու համար: Մինիին, Միկիին և նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը հայկական ավանդական տարազ է կրում: Աստվածուհին իջնում ​​է իր կախարդական տաճարից և ջուր է շաղ տալիս նրանց վրա»,-ասվում է նկարագրության մեջ:

Այդ իրադարձությունները տեղի են ունենում առասպելների և լեգենդների երկրում, որը կառուցված է հայկական ճարտարապետության օրինակով, մասնավորապես՝ Գառնիի և Կասկադի հիման վրա՝ ստեղծելով երկու վայրերի միաձուլում:

Աստղիկի կերպարը հնչյունավորել է Լիանա Բդևին: Նրա մայրը հայուհի է, իսկ հայրը՝ լիբանանցի։

Դրվագը հագեցած է հայկական մշակութային տարրերով: Մինին հայկական տարազ է կրում, խոսում են հայերեն, իսկ սիրված հերոսներ Չիփն ու Դեյլը թան են վաճառում, խորոված պատրաստում:

Մուլտֆիլմի այդ դրվագը միակն է, որով «Disney»-ն առաջին անգամ անդրադարձել է հայկական մշակույթին:

Հայերեն العربية English Français Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները