Տոյվո Կլաարն իրատեսական է համարում մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ապագայում իրատեսական է, բոլոր տարրերը սեղանին են։ Դա քաղաքական կամքի հարց է և կապված է փոխզիջումների հետ։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Անթալիայում տեղի ունեցող դիվանագիտական համաժողովի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Եկել է խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը ՝ փոխզիջման գնալով։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, բնականաբար, կստորագրվի երկու երկրների միջև, և դրսից ցանկացած միջնորդ կարող է պարզապես աջակցել այդ հարցին։ Դա այն գործն է, որը մենք փորձում ենք անել:

Ես համաձայն եմ, որ այս հարցը երկու կողմերի միջև է, բայց նաև հավատում եմ, որ արտաքին գործընկերները կարող են լինել կողմ, որը կարող է աջակցություն ցուցաբերել»,- ասաց Կլաարը։

Կլաարն ընդգծեց՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելը շատ կարևոր է, քանի որ դա կապահովի հիմք ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի բարգավաճման համար:

«Կարծում եմ, որ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովումը կենսական անհրաժեշտություն է տարածաշրջանի բոլոր երկրների համար, ուստի Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում ենք իրավիճակի հանգուցալուծման տարբեր տարբերակներ։ Խաղաղությունը ենթադրում է ոչ թե պատերազմի բացակայություն, այլ պահանջում է համապարփակ կարգավորում, որը պետք է ընկալվի բոլոր կողմերի կողմից»,- եզրափակեց Կլաարը։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև