ՔՊ-ին անհանգստացնում է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների առկայությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրակարգում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՌԴ սահմանապահների տեղակայված լինելու հարցը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը որևէ կերպ անհանգստացնո՞ւմ է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղակայված են ՌԴ սահմանապահները։

«Այո, մեզ այդ հարցը անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում, քննարկումների արդյունքում, երբ որոշումներ լինեն, այդ որոշումների մասին բոլորս կիմանանք ինստիտուցիոնալ ճանապարհով»,- ասաց Հովհաննիսյանը։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ճիշտ կլինի, որպեսզի Ռուսաստանի Դաշնության սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Սիմոնյանի հայտարարությանը, նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից ծանուցում չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս հանելու վերաբերյալ։

Հայերեն 简体中文

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը