«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին՝ ինչպես Եվրախորհրդարանին, այնպես էլ միջազգային հեղինակավոր այլ կառույցներին և իրավարար կազմակերպություններին կոչ անելով Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների պատճառների շարքում ներառել նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված էթնիկ զտումներն և ցեղասպան գործելակերպը։ Միությունը վստահություն է հայտնել, որ ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված մարդու իրավունքների համակարգային ոտնահարումները պետք է համարժեք պատասխան ստանան, այլապես դրանք շարունակաբար կկրկնվեն, ինչպես անցած երեք տասնամյակների ընթացքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Եվրախորհրդարանը ընդունել է բանաձևեր, որոնք կարծես թե առավել առարկայական են դարձնում աշխարհի կողմից ադրբեջանական հանցանքների ընկալումը։ Բանաձևերում կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ադրբեջանի նախագահը արդեն երկար ժամանակ է, ինչ իր ելույթներում անընդհատ շեշտում է, որ էներգետիկ մատակարարումների առումով Ադրբեջանի դերը մեծացել է աշխարհում։ Նման իրողությունները գուցե ներշնչել են Իլհամ Ալիևին, որ էներգետիկ ռեսուրսների մատակարարման միջոցով հնարավոր է ստիպել Եվրոպային աչք փակել այն ռասիստական, ագրեսիվ ծավալապաշտական հռետորաբանության և համապատասխան գործողությունների վրա, որոնք վերջին երեք տարիների ընթացքում իրականացվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Եվրախորհրդարանի բանաձևը հռչակում է նաև, որ հնարավոր են թիրախային և անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ։ Սա իրապես կարող է զսպող գործիք հանդիսանալ ադրբեջանական վարչակարգի համար, սակայն արդարացի կլիներ, որպեսզի ադրբեջանական բռնատիրական և ցեղասպան վարչակարգը պատժվեր արդեն իսկ գործված հանցանքների համար։

Ադրբեջանում ազատության մեջ են և անգամ հերոսացվում ու որպես օրինակ են փառաբանվում հայերի նկատմամբ բռնություններ իրականացրածները՝ սկսած 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության դահիճներից մինչև Կամիլ Զեյնալլը և ռամիլսաֆարովական այլ քրեական զանգվածներ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևերը։ Եկել է խոսքից գործին անցնելու և մեր տարածաշրջանում հասունացող բռնատիրության տարածման փորձերը կանխելու ժամանակը։ Այնուհանդերձ, մենք կրկին կոչ ենք անում ինչպես Եվրախորհրդարանին, այնպես էլ միջազգային հեղինակավոր այլ կառույցներին և իրավարար կազմակերպություններին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների պատճառների շարքում ներառել նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված էթնիկ զտումներն և ցեղասպան գործելակերպը։ Մենք վստահ ենք, որ ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված մարդու իրավունքների համակարգային ոտնահարումները պետք է համարժեք պատասխան ստանան, այլապես դրանք շարունակաբար կկրկնվեն, ինչպես անցած երեք տասնամյակների ընթացքում»։

Հայերեն Русский

Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին

Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը

Գյումրիում վերացնում են հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի հետևանքները

Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով

Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին

Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության երկրորդ ծրագիրը՝ ՌԴ-ից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը կարող է տեղափոխվել 2027 թվական. ՏԿԵ նախարար

ՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և կարող է արտահանվել տարբեր շուկաներ. Էկոնոմիկայի նախարար

Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել

2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR