Հասարակական

Երևանում ամենահին քարայրում մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Երևանում ամենահին քարայրում մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում՝ Հրազդան գետի ափի, հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավաղ շրջանից՝ վաղ հին քարի դարից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել Երևանի քաղաքապետարանը: Ընդգծվում է, որ հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել մայրաքաղաքի ամենահին՝ «Երևան-1» քարայրում:

«Այստեղից հայտնաբերվել է ավելի քան 20 հազար՝ տարբեր գույների ու երանգների՝ վանակատից, կայծքարից, բազալտից և հասպիսից պատրաստված բազմատեսակ աշխատանքային գործիքներ, նաև կենդանիների ոսկորներ:

Հայտնաբերվել է նաև քարայրի բնակչի` համեմատաբար լավ պահպանված կմախքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հնագիտական նյութերը պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում