Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Բուդապեշտ- Երևան- Բուդապեշտ երթուղով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Wizz Air ավիաընկերությունը հունիսի 17-ից գործարկելու է Բուդապեշտ - Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին: