Կառավարությունը նախատեսում է կարգավորել դեղերի գրանցման և կլինիկական փորձարկումների ոլորտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նախատեսում է կարգավորել դեղերի գրանցման, կլինիկական փորձարկումների ոլորտը և ներդաշնակեցնել դեղերի ներմուծման գործընթացները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ««Դեղերի մասին» և կից օրենքներում առաջարկվող լրացումները և փոփոխությունների նախագիծը» ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք բացթողումներ, որոնք խոչընդոտում են ոլորտի լիարժեք կարգավորմանը: Որոշակի խնդիրներ են արձանագրվել նաեւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի իրավակիրառ պրակտիկայում, այդ թվում՝ փորձաքննությունների իրականացման մասով»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի դիտարկմամբ՝ օրենքը չի նախատեսում դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններ եւ մասնագիտական դիտարկումներ իրականացնող կազմակերպության սահմանում, ինչը մի շարք խնդիրներ է առաջացրել: Կառավարության որոշումները փոփոխելու համար անհրաժեշտ են լիազորող նորմեր:

«Օրենքի էական թերություններից է նաև այն, որ նախատեսվում է զուգահեռ ներմուծման թույլտվության և դրա տրամադրման մերժման համակարգ՝ չհստակեցնելով կապը ներմուծման հավաստագրման գործընթացների եւ ներմուծման մերժման հիմքերի հետ»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ փաթեթը կազմելիս հաշվի առնվել ներմուծող ընկերությունների առաջարկները:

Հայերեն English

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին