Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Նորայր Շողիկյանը
1 րոպեի ընթերցում
![Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Նորայր Շողիկյանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1131101.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Նորայր Շողիկյանը նշանակվել է մամուլի քարտուղար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Այս պաշտոնում նա կփոխարինի ծննդաբերության ժամանակավոր արձակուրդում գտնվող Մարիամ Մելքումյանին:
Նորայր Շողիկյանը 2016-2022թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրի ու PR և հաղորդակցային տեխնոլոգիաների մագիստրոսական կրթական ծրագրերը:
2018-2021թթ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես թղթակից:
2019-2020թթ. զբաղեցրել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենի ռեֆերենտի պաշտոնը՝ կատարելով մամուլի խոսնակի պարտականությունները:
2020-2021թթ. եղել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ քարտուղարության մասնագետ՝ կատարելով մամուլի խոսնակի պարտականությունները:
2021-2024թթ. աշխատել է «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում՝ որպես լրատվական ծառայության տնտեսական և քաղաքական լրագրող: