Քաղաքականություն

Ադրբեջանը մեծ աղմուկ է բարձրացնում հայկական բանակում բարեփոխումների շուրջ, բայց ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը մեծ աղմուկ է բարձրացնում հայկական բանակում բարեփոխումների շուրջ, բայց ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանակում բարեփոխումները որևէ մեկին չպետք է անհանգստացնեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է France 24-ին տված հարցազրույցում։

«Ադրբեջանն ամեն անգամ մեծ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր որևէ նոր համագործակցության պարագայում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում։ Եվ սա կարևոր փաստ է արձանագրելու համար։ Ինչո՞ւ է Ադրբեջանն անհանգստացած հայկական բանակի բարեփոխումներով այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքներ, և այն պայմաններում, երբ մենք ասում ենք՝ եկեք Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանն արտահայտենք գետնի վրա և այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք, և դա կլինի փոխադարձ վստահության շատ կարևոր քայլ։ Մեր բանակի բարեփոխումը որևէ մեկին չպետք է անհանգստացնեն»,- ասել է վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում