Հայաստանի հարկային եկամուտները 6 տարում աճել են ավելի քան 90 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն անցած տարի ապահովել է 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի բյուջետային եկամուտներ, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի քննարկմանը։

«Այսինքն, 2017 թվականի նկատմամբ բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ մեր հարկ վճարողներն են ավելացրել։ Ես ուզում եմ կրկին բոլոր օրինապահ հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել։Բայց նաև ակնհայտ է, որ մենք ձեռք բերածով չպետք է բավարարվենք, որովհետև մեր երկրում կա, շարունակում է մնալ ստվերային տնտեսություն»,-ասել է վարչապետը՝ կարևորելով օրենքով սահմանված կարգով հարկային վարչարարության իրականացումը այն ոլորտներում, որտեղ գործնականում չի կատարվում։

Փաշինյանը զեկույցից ընդգծել է նաև այն հանգամանքը, որ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու 2021 թվականի նախընտրական խոստման համաձայն՝ 2023 թվականին հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ, 2022 թվականին այդ ցուցանիշը 12,6 տոկոս էր, իսկ 2021 թվականին 5,6 տոկոս էր։

«Ըստ էության, նույնիսկ 2021 թվականի ցուցանիշները հաշվի առնելով՝ մենք միջինում կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որն, իհարկե, համապարփակ ցուցանիշ է, ինչը բոլոր ոլորտների վրա, առանց բացառության, ունենում է կոնկրետ ազդեցություն»,-ընդհանրացրել է վարչապետը։

Հայերեն العربية

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ