Տնտեսություն

Հայաստանն ու ԱՄԷ-ն պլանավորում են առևտրի, ներդրումների և ծառայությունների ազատականացման համաձայնագիր ստորագրել

5 րոպեի ընթերցում

Հայաստանն ու ԱՄԷ-ն պլանավորում են առևտրի, ներդրումների և ծառայությունների ազատականացման համաձայնագիր ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի զարգացման կտրուկ լիցք ստացած Հայաստան-ԱՄԷ տնտեսական հարաբերություններն առաջիկայում կարող են նոր երանգ ստանալ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցմանը, ներկայացրել է երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը թարմ շունչ հաղորդելու ունակ առավել հեռանկարային ուղղությունները։

Նշվում է, որ հրապուրիչ է հատկապես զբոսաշրջության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության և նորարարությանբնագավառներում համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Այդ ոլորտներում համագործակցությունը խոստանում է փոխշահավետ լինել:

2023 թվականին ԱՄԷ-ն ապրանքաշրջանառության ծավալով դարձավ մեր երկրի երկրորդ առևտրային գործընկերը՝ միաժամանակ գլխավորելով Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարած երկրների ցանկը։ Անցյալ տարի Հայաստանից ԱՄԷ արտահանումը գումարային արտահայտմամբ կազմել է շուրջ 2.2 մլրդ դոլար՝ 2022 թվականի համեմատ աճելով 3.2 անգամ: Ներմուծման ծավալն անհամեմատ համեստ է՝ մոտ 600 մլն դոլար: 2022–ի ցուցանիշը գերազանցվել է 36.7 տոկոսով: Ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 2.8 մլրդ դոլար՝ մեկ տարում աճելով 1.9 անգամ։

Նախարարության տեղեկացմամբ՝ 2022 թվականի համեմատ արտահանման կառուցվածքն էականորեն չի փոխվել: Նախորդ տարի Հայաստանից ԱՄԷ արտահանման 96.3 տոկոսը բաժին է հասել չորս ապրանքատեսակների՝ անմշակ, կիսամշակ ոսկի կամ ոսկու փոշի, ոսկերչական իրեր, ադամանդե քարեր, սիգարետներ և սիգարներ: 2022-ին դրանք կազմել են արտահանման 98.7 տոկոսը:

Հիմնականում անփոփոխ է նաև ներմուծման կառուցվածքը, որում գերիշխում են մարդատար ավտոմեքենաները, ադամանդե քարերը, հեռախոսների պահեստամասերը, մոդեմները և ոսկերչական իրերը: Ընդհանուր առմամբ՝ դրանք կազմում են 2023 թվականին ԱՄԷ-ից Հայաստան ներմուծված ապրանքների 59 տոկոսը (2022-ին 60 տոկոսն էր):

2023-ին Հայաստանից ԱՄԷ վերաարտահանվել է 1.6 մլրդ դոլարի ապրանք, հիմնականում՝ անմշակ ոսկի (1.3 մլրդ դոլարի), ադամանդե քարեր (300 մլն) և անմշակ, կիսամշակ կամ փոշու տեսքով պլատին (32 մլն):

Անցյալ տարի ԱՄԷ-ն դարձավ Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենամեծ ծավալն ապահոված երկիրը՝ պատմության մեջ առաջին անգամ շրջանցելով Ռուսաստանին: 2023-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին արաբական այդ երկիրը ՀՀ-ում կատարել է 101 մլրդ 814.4 մլն դրամի ուղղակի ներդրում: Նախարարությունն ընդգծում է, որ այդ ցուցանիշը պետք չէ պայմանավորել առանձին գործոնով, այլ անհրաժեշտ է դիտարկել վերջին շրջանում հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկայի ընդհանուր տրամաբանության խորապատկերում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ Հայաստան-ԱՄԷ տնտեսական համագործակցության զարգացմանն ամենից առաջ նպաստում են մեր երկրում բիզնես միջավայրի շարունակական բարելավումը, երկկողմ առևտրային հարաբերություններում առկա աճը և ԱՄԷ-ից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը: «Այդ առումով անշուշտ կարևոր էր, օրինակ, նախորդ տարվա սեպտեմբերին Երևանում կայացած հայ-էմիրաթական գործարար համաժողովը: Զուգահեռաբար, Հայաստանը ակտիվ մասնակցում է ԱՄԷ-ում անցկացվող միջազգային գործարար միջոցառումներին, ինչը հնարավորություն է տալիս առաջ մղել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և էմիրաթցի գործարարներին ներկայացնել մեր տնտեսության՝ ներդրումային ներուժ ունեցող ոլորտները:

Շարունակվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև՝ ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունները, որոնք սկսվել են անցյալ տարի: Նման փաստաթուղթ կնքելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրասիական տնտեսական միության և այդ կառույցին անդամակցող պետությունների ու ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հարթակում։ Համաձայնագիրն, ըստ էության, ազատականացնում է ՀՀ և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի ու ներդրումների իրականացման գործընթացները՝ նախատեսելով նշված ոլորտներում խոչընդոտների վերացում, տնտեսական արդյունավետության բարձրացում և բարենպաստ պայմանների ստեղծում: Այն միտված է տնտեսական փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:

Հրայր Նազարյան

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում