Արմեն Գրիգորյանը նշել է, թե որ քարտեզներով պետք է իրականացվի սահմանագծումն ու սահմանազատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմի համար առաջնահերթություն է քարտեզների միջոցով սահմանազատում և սահմանագծում իրականացնելը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են, որ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Այդ հռչակագիրն արձանագրում է, որ Խորհրդային Միության հանրապետությունները ԽՍՀՄ-ի փլուզման պահին իրենց միջև ադմինիստրատիվ սահմանը ճանաչում են որպես միջպետական սահման, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել սահման, որն էլ ճանաչվել է Ալմա Աթայի հռչակագրով։ Այժմ մենք խնդիր ունենք օգտագործել պաշտոնական մարմինների կողմից հրապարակված Խորհրդային Միության վերջին տարիների քարտեզները՝ միջպետական սահմանները վերարտադրելու նպատակով»,- նշեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի կարծիքով՝ դա ամբողջովին լեգիտիմ մոտեցում է, չի խախտում միջազգային որևէ սկզբունք և ամբողջությամբ տեղավորվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շրջանակում, որի շուրջ հայկական կողմը ձգտում է հասնել համաձայնության։

«Քննարկումները շարունակվում են և վաղ թե ուշ այդ հարցում գալու ենք համաձայնության, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլ քարտեզներ գոյություն չունեն»,- եզրափակեց Գրիգորյանը։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան