Սպառազինությունը, որը ձեռք է բերում Ադրբեջանը, տարածաշրջանը կայունացնելու համար չէ․ Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառազինությունը, որը ձեռք է բերում Ադրբեջանը, ընդհանուր առմամբ տարածաշրջանը կայունացնելու համար չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ հարցը վերաբերում է ոչ միայն Թուրքիայից, Իսրայելից, այլև այլ երկրներից Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությանը։

«Մենք առաջարկել ենք նաև ունենալ սպառազինության վերահսկաման մեխանիզմներ, որովհետև դա կարող է տարածաշրջանում լինել կայունության ու երկարատև խաղաղության հաստատման գործընթաց։ Մենք շարժվում ենք այդ օրակարգով։ Այն օրվանից, երբ մենք հրապարակավ Ադրբեջանին փոխանցեցինք զորքերը հայելային կերպով հետ քաշելու առաջարկը, այն մշտապես մտել է մեր օրակարգ։ Փորձելու ենք այդ հարցում Ադրբեջանի հետ հասնել համաձայնության՝ քննարկելով հնարավոր լուծումները։ Այդ հարցում անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը միանշանակ համոզված է, որ զորքերի հայելային հետքաշումը հնարավոր միջադեպերը կանխելու լավագույն գործիքներից մեկն է։ Եթե զինված ուժերը երկուստեք դասավորվեն որոշակի հեռավորության վրա և ամբողջ սահմանի երկայնքով տեղակայվեն սահմանապահ զորքերը, բնականաբար, դա կլինի կայունության գործոն։

«Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը և դա կատարում է ամբողջովին բաց՝ միջոցառումների, քաղաքական մեսիջների ու գործողությունների միջոցով։ Դիվերսիֆիկացիան ներառում է ոչ միայն Արևմուտքը, այլև Հնդկաստանն ու մի շարք այլ երկրներ։ Տեսնելով, որ անվտանգության այն համակարգը, որի մասն է կազմում Հայաստանը, չի աշխատել 2020-22 թվականներին և ընդհանրապես գործունյա չէ՝ մենք փնտրում ենք անվտանգության այլ երաշխիքներ և շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան